Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.

Ստվերից տեղափոխվում են բաց հարկային դաշտ, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում. «Հրապարակ»

93
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 10:20
Ստվերից տեղափոխվում են բաց հարկային դաշտ, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոր Հայաստանում գործարարները ևս փոխվում են: Մեզ տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոն պայքարին զոհ չդառնալու մտավախությամբ և օրինական դաշտում աշխատելու ցանկությամբ այս օրերին մի շարք տնտեսվարողներ ստվերից տեղափոխվում են բաց հարկային դաշտ:

Նրանք արագ-արագ գրանցում են բոլոր աշխատակիցներին, պատրաստ են բոլոր հարկերն ըստ օրենքի վճարել, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում: «Ի՞նչ տարբերություն, նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք, թող ատկատ չվերցնեն, մենք էլ մաքուր կաշխատենք, բոլորին կգրանցենք, սաղ հարկերը կտանք»,- ասաց գործարարներից մեկը:

Մանրամասները՝ թերթի համարում: