Ժամը 17:07-ի երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում
Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ: Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր: Երկրաշարժին հաջորդել են հետևյալ հետցնցումները. տեղական ժամանակով ժամը 23:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:03-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ, Գյումրի քաղաքում և Շիրակամուտ գյուղում՝ 2-3 բալ: Ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ: Ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 16:43-ին), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ և Թումանյան քաղաքում՝ 3 բալ: |
Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
7913:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
14111:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
9710:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
15309:54«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ
147Երեկ, 21:18Թենեսիում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել
379Երեկ, 12:06