Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Գազի պայթյունից հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի 15-րդ հարկում. տուժածի վիճակը ծանր է

372
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 23:16
Գազի պայթյունից հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի 15-րդ հարկում. տուժածի վիճակը ծանր է

Հունիսի 6-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Պատշգամբում այրվել են պատուհանները (մոտ 2 քմ) և մեկ սեղան՝ մասամբ, կենցաղային իրեր, գազի բալոնի խողովակը (0,25 գմ), կոտրվել են պատուհանների ապակիները՝ մասամբ (մոտ 2 քմ):

Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1984 թ.) դուրս են բերել բնակարանից, իջեցրել և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Shamshyan.com-ի տվյալներով՝ հրդեհն առաջացել է գազի պայթյունից, տուժողը 38-ամյա Սոնա Խաչատրյանն է: