Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանն ստորագրել է ՋՏՊ նախագահի՝ աշխատանքից ազատման դիմումը

206
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 22:20
Նիկոլ Փաշինյանն ստորագրել է ՋՏՊ նախագահի՝ աշխատանքից ազատման դիմումը

Արսեն Հարությունյանն ազատվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ: