Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Կարբի գյուղում տեղի ունեցած կրակոցների միջադեպով ձերբակալվել է ևս 2 անձ

391
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 20:25
Կարբի գյուղում տեղի ունեցած կրակոցների միջադեպով ձերբակալվել է ևս 2 անձ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 5-ին Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է: