Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ». այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

184
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 15:15
«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ». այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Այսօր, հունիսի 6-ին, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:
«Ես մեծացել եմ մի շրջապատում, որը լի է եղել ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ, հայկական, ադրբեջանական և վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները, որոնք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս»,- ասել է կոմպոզիտորը:

Խաչատրյանի արձանը Երևանի Օպերայի շենքի առջև
Խաչատրյանի արձանը Երևանի Օպերայի շենքի առջև

Արամ Խաչատրյանը ծնվել է Թիֆլիսում: Եղել է թատերական գործիչ, բեմադրիչ Սուրեն Խաչատրյանի եղբայրը, 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից:
Սկզբնական շրջանում նա ինքնուրույն է զբաղվել երաժշտությամբ՝ նվագելով փողային գործիքներով, այնուհետ ընդունվել է փողային նվագախումբ:

Հայտնի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով»՝ միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. «Նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը… Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ: Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»:

Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ Ըստ Ռ. Ադալյանի՝ «Գայանեն» և «Սպարտակը» նրա ամենալավ ստեղծագործություններն են:

Նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանը 1936-1947թթ-ն է եղել: Այս շրջանում Խաչատրյանը գրել է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և այլն:

Արամ Խաչատրյանը մահացել է 1978 -ի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:

Արամ Խաչատրյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Արամ Խաչատրյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Արամ Խաչատրյան-«Սուսերով պար»