Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիի քաղաքապետը կբարձրացնի մետրոպոլիտենի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցների աշխատավարձերը

2035
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 11:30
Թբիլիսիի քաղաքապետը կբարձրացնի մետրոպոլիտենի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցների աշխատավարձերը

Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները որոշել են վերսկսել աշխատանքները. Վրաստանի մայրաքաղաքում գործադուլը կավարտվի այսօր ժամը 14:00-ին, հաղորդում է Rustavi2 հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ գնացքավարները գործադուլ էին սկսել երկուշաբթի: Նրանք պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը, այլապես՝ կդադարեցնեն մետրոյի աշխատանքը: Գործադուլի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար էր եղել, բազմաթիվ խցանումներ էին առաջացել, հասարակական տրանսպորտը գերծանրաբեռնված էր:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ աշխատավարձերի բարձրացման որոշում է կայացրել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: