Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

«Սպայկա»-ն բոյկոտում է. ընկերությունն իր ողջ ներուժը որոշել է կենտրոնացնել Աբխազիայում. «Ժամանակ»

183
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 10:20
«Սպայկա»-ն բոյկոտում է. ընկերությունն իր ողջ ներուժը որոշել է կենտրոնացնել Աբխազիայում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի գյուղացիությունը բողոքում է, որ այս տարի կեռասի բերքը հնարավոր չեղավ իրացնել, որովհետև արտահանմամբ զբաղվող խոշորագույն «Սպայկա» ընկերությունը կարծես թե բոյկոտում է գյուղացիությանը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ «Սպայկան» այս տարի որոշել է չզբաղվել գյուղմթերքի գնմամբ և իրացմամբ, ինչը շուկայում լճացում և գների անկում է առաջացնում:

«Սպայկան» վերջին տարիներին ամբողջությամբ իր վրա էր վերցրել Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գնումն ու իրացումը Ռուսաստանում։ Մեր տեղեկություններով՝ «Սպայկա» ընկերությունը իր ողջ ներուժը որոշել է կենտրոնացնել Աբխազիայում»։

Մանրամասները՝ թերթի համարում: