Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը պարզում է Երևանում 11-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարածի ինքնությունը

369
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 22:10
Ոստիկանությունը պարզում է Երևանում 11-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարածի ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Ա. Ն.-ի դիմումի կապակցությամբ։ Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանություն և հայտնել, որ մայիսի 2-ին իրենց շենքի շքամուտքում անհայտ անձը անառակաբարո գործողություններ է կատարել իր աղջկա՝ 11-ամյա Ս. Ն.-ի նկատմամբ։ Տարածքային ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ տականքի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։