Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

Ջերմուկում ցույցերը շարունակվում են. պահանջը մեկն է՝ դադարեցնել հանքի շինարարական աշխատանքները

268
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 16:05
Ջերմուկում ցույցերը շարունակվում են. պահանջը մեկն է՝ դադարեցնել հանքի շինարարական աշխատանքները

«Պարոն Օսիպյանը հեռախոսազանգով առաջարկել է բացել ճանապարհները՝ վաղը վարչապետ Ն․ Փաշինյանին հանդիպելու պայմանով: Ցավոք, մեր պայմանը պարոն Փաշինյանին հանդիպելը չէր: Քննարկումները շարունակվում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը:

Ավելի վաղ, Վ. Գալստյանը կոչ էր արել Ջերմուկի ժողովրդին՝ հավաքվել Կեչուտի խաչմերուկի մոտ և ցույց տալ, որ հանքի ճանապարհները փակողները ոչ թե 15-20 հոգին են, այլ Ջերմուկի ողջ բնակչությունը:

Հիշեցնենք, որ երեկ Ջերմուկի տարածաշրջանի բնակիչները բողոքի ցույց էին անում՝ փակելով դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող դաշտամիջյան ճանապարհները:

Նրանք այդ քայլը պատճառաբանում էին նրանով, որ Կառավարությունից չեն ստացել իրենց բողոքների վերաբերյալ ոչ մի արձագանք:

Բողոքավորները հայատարարել են, որ ցույցերը կդադարեցվեն միայն հանքի շինարարական աշխատանքների դադարեցումից հետո: