Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արփինե Սողոյանի առաջադրվելու դեպքում պոլիկլինիկայի աշխատակիցները լայնամասշտաբ բողոքի ակցիաներ կիրականացնեն». Թեհմինա Վարդանյան

571
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 14:50
«Արփինե Սողոյանի առաջադրվելու դեպքում պոլիկլինիկայի աշխատակիցները լայնամասշտաբ բողոքի ակցիաներ կիրականացնեն». Թեհմինա Վարդանյան

Թիվ 16 պոլիկլինիկայում տիրող իրավիճակի մասին

Այսօր առավոտյան խոսել եմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ ներկայիս իրավիճակի հետ կապված: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանը հավաստիացրել է, որ իր և իր ընտանիքի որոշմամբ չի առաջադրվելու տնօրենի պաշտոնում և չի մասնակցի այդ ընտրության մրցույթին: Այսպիսով, փարատվում են աշխատակիցների մտահոգությունները այդ մասով, ինչը նաև դաշտ է ստեղծում առաջադրել իրենց վստահությունը և հարգանքը վայելող թեկնածուին՝ Լենա Հովսեփյանին:

«ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամները հետևողական են լինելու, որ տնօրենի թափուր հաստիքի մրցույթն անցկացվի բացարձակ թափանցիկ և արդար պայմաններում:

Հ. Գ. Բուժանձնակազմը մտահոգություն է հայտնում նաև, որ քաղաքապետարանի կողմից մրցույթին կառաջադրվի նույն պոլիկլինիկայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, ով, աշխատակիցների պնդմամբ, կխորացնի պոլիկլինիկայում գործող ճգնաժամը: Աշխատակիցները ինձ նաև տեղեկացրեցին, որ տիկին Սողոյանի առաջադրվելու պարագայում պատրաստվում են ավելի լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացնել նաև քաղաքապետարանի դիմաց: