Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

«Օրենքի շեղում չի եղել, ես ներկա եմ եղել». Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին (տեսանյութ)

139
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 15:15
«Օրենքի շեղում չի եղել, ես ներկա եմ եղել». Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին (տեսանյութ)

«Ինչ փոփոխություններ էլ որ արվեն, կարծում եմ՝ գյուղացիների վրա որոշակի բացասական ազդեցություն կունենան»,- անդրադառնալով այն հարցին, որ ՊԵԿ-ի և 11 տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է եղել, որպեսզի գյուղմթերքի մասով ոչ թե 20 % ԱԱՀ վճարեն, այլ 2 % շրջանառության հարկ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ԱԱԾ-ում հարցաքննելու հարցին, քանի որ վերջինը, ըստ ԱԱԾ տնօրենի, ներկա է եղել այն հայտնի բանակցություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 2% հարկ, Վ. Բաղդասարայնը պատասխանել է. «Օրենքի շեղում չի եղել, ես ներկա եմ եղել, պարզապես պայմանավորվածություն է եղել, որ գյուղացին չտուժի, վերաբերել է գյուղացու կողմից ստեղծած մթերքներին: Ես ԱԱԾ-ի աշխատանքը չեմ ուզում մեկնաբանել, երբ կանեն հայտարարություն, մենք դրա մասին կխոսենք»: