Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Շատին գյուղի ճանապարհը բաց է, խնդիրները լուծված են». Սուրեն Պապիկյան

129
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 11:10
«Շատին գյուղի ճանապարհը բաց է, խնդիրները լուծված են». Սուրեն Պապիկյան

«Վերադառնում ենք Շատին գյուղից, ճանապարհը բաց է, խնդիրները լուծված են: Երկար բանակցությունների մեջ էինք և կարողացանք հանգել կարևոր հանգուցալուծման: Շատին համայնքում ամիսներ շարունակ խնդիրները, որոնք ժամանակավոր լուծումներր միջոցով առկախվել էին, այսօր ստացան իրենց լուծումը: Տեղում քննարկեցինք և եկանք այն եզրահանգման, որ այլևս փողոցներ չեն փակվի: Եռօրյա ժամկետում նրանք կներկայացնեն իրենց ընտրած վարչական շրջանի ներկայացուցիչների թեկնածուներին և 14-օրյա ժամկետում էլ հնարավոր կլինի նույն Շատին համայնքի տարածքում ունենալ նոր վարչական շենք՝ Եղեգիս համայնքին համայնքապետի համար, իսկ գործող շենքը, որը նաև վթարային է, կհանդիսանա Շատին համանքի վարչական ղեկավարի նստավայր»,- անդրադառնալով երեկ գյուղապետի հրաժարականը պահանջող շատինցիների խնդրին, ուղիղ հեռարձակմամբ ասել է Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: