Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Հորդանանի վարչապետը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել

5390
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 11:00
Հորդանանի վարչապետը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել

Հորդանանի վարչապետ Հանի ալ Մուլքին հրաժարական է տվել երկրում սկսված բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է BBC-ն:

Ցուցարարները դեմ են եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, որը, նրանց խոսքով, բացասական ազդեցություն կունենա միջին խավի և աղքատ բնակչության վրա:

Հրաժարականի մասին որոշումը կայացվել է, որպեսզի մեղմվի ցույցերի ալիքը:

Միևնույն ժամանակ, Հանի ալ Մուլքին հայտարարել է, որ հրաժարվում է փոխել օրենքում փոփոխություններ կատարելու իր դիրքորոշումը՝ հավելելով, որ երկրի խորհրդարանի պատգամավորները պետք է որոշում կայացնեն կամ մերժեն փաստաթուղթը: