Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արգելապատնեշների բացակայության պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

382
Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 19:25
Արգելապատնեշների բացակայության պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Արբակ Նավոյանը՝ իր վարած «Opel» մակնիշի 35 QN 667 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2 չափահասները Գյումրու բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ Գյումրու Ավստրիական բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: