Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ու ողբերգական վթար՝ Հրազդանում

464
Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 10:50
Խոշոր ու ողբերգական վթար՝ Հրազդանում

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Հրազդանի բժշկական կենտրոնի խաչմերուկում, իր վարած BMW մակնիշի 35 RN 561 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Փրկարարները մահացածի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ավտոմեքենայի վրայից ու մեջից հեռացրել են երկաթի կտորներ, որոնք մեքենայի վրա ու նրա մեջ էին հայտնվել բախման հետևանքով, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը ու մահացածի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: