Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Սաուդյան Արաբիայում Մշակույթի նախարարություն է հիմնվել

5340
Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 02:30
Սաուդյան Արաբիայում Մշակույթի նախարարություն է հիմնվել

Սաուդյան Արաբիայում Մշակույթի նախարարություն է հիմնվել: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուստաալիքը:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը:

Նախարար է նշանակվել արքայազն Բադր բեն Աբդուլլահ բեն Ֆարհան ալ Սաուդը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում Մշակույթի նախարարությունը միացել էր տեղեկատվության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Vogue ամսագրի արաբական տարբերակի շապիկին է հայտնվել արքայադուստր Հայֆա բինտ Աբդուլլահ ալ Սաուդը՝ ավտոմեքենայի ղեկին: