Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

13 քաղաքացի «քլորից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

381
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 13:30
13 քաղաքացի «քլորից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում, այսօր՝ հունիսի 2-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 30-ամյա Հեղինե Հ.-ն, 10-ամյա Մնացական Հ.-ն, 7-ամյա Էլիզա Մ.-ն, 34-ամյա Ռոման Գ.-ն, 33-ամյա Մարգարիտա Հ.-ն, 17-ամյա Սուսաննա Գ.-ն, 15-ամյա Գոհար Գ.-ն, 10-ամյա Ժորա Գ.-ն և 1-ամյա Աշոտ Գ.-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից, որտեղ լողավազանում լողալիս են եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։