ՇՊՀ-ի ազատված աշխատակիցները բաց նամակով դիմել են Դավիթ Սանասարյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի Հանրապետության պետական Հարգելի´ պարոն Սանասարյան Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ: Մեր պայքարի հետևանքը եղավ այն, որ սույն թվի մարտի 15-ին ռեկտորի և իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից: Ճիշտ է, նոր Հայաստանում ռեկտորը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, և նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել և այլն): Հարգանքով՝ ՇՊՀ ապօրինի ազատված աշխատակիցներ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան Աղբյուրը` Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ |
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
10519:36«Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշում աշխատանքից ազատել են 55 ուսուցչի»․ Ոսկան Սարգսյան
88326.03.2024, 10:48«Ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են». Ժաննա Անդրեասյան
158523.03.2024, 23:48100-ից ավելի գիտնականներ պահանջում են խոտանել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը
204222.03.2024, 18:18ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
229321.03.2024, 23:18«Այդ հարցն ինձ համար սպառված է». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
169221.03.2024, 12:18