Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԿԳ նախարարը բուհերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

689
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 22:55
ԿԳ նախարարը բուհերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մայր բուհին: «Ես երկու օր առաջ եղել եմ ԵՊՀ-ում և հանդիպել այն ուսանողների հետ, ովքեր պահանջում են իրենց ռեկտորի հրաժարականը: Այդ երիտասարդների մեծ մասը մեզ հետ հավասար այս հեղափոխության դրական արդյունքների կրողն են: Կարծում եմ, որ նման ըմբոստության և հեղափոխական ակցիաների կարիք չկա, որովհետև իշխանությունն այսօր ունի լծակներ՝ խնդիրներ լուծելու համար: Ես այդ ուսանողներին կոչ եմ արել հանդարտություն ցուցաբերել, որովհետև այսօր, իրոք, կան շատ լուրջ հարցեր, իսկ բուհերի հետ կապված խնդիրները կսկսեն մոտ 1-2 շաբաթից լուծումներ ստանալ»,- նշեց նախարարը: Նա նշեց նաև, որ ՀՀ ԿԳ նախարարությունը չունի լիազորություններ՝ որևէ մեկին պաշտոնանկ անելու: «Այդ հարցը պետք է որոշեն այն անձինք կամ խորհուրդները, ովքեր մտնում են տվյալ բուհերի ղեկավարության մեջ, իսկ գերատեսչությունն իրավական առումով լծակներ ունի՝ խորհուրդներ ձևավորելու»,- նշեց նա: