Իսպանիայի խորհրդարանը ցրել է Մարիանո Ռահոյի կառավարությունը
Այսօր՝ հունիսի 1-ին, Իսպանիայի խորհրդարանն անվստահության վոտում է հայտնել Մարիանո Ռահոյի կառավարությանը, հաղորդում է BBC-ն: Քվեարկության նախաձեռնության հեղինակն Իսպանիայի Սոցիալիստական-աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսն է, ով մտադիր է այժմ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Ռահոյը կգլխավորի Պահպանողական ազգային կուսակցությունը: Այն խորհրդարանում ունի 350 մանդատից 137-ը: Անվստահության վոտումը է հայտնել 180 պատգամավոր, դեմ՝ 169-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Եվրոպական մամուլը Սանչեսին «Ֆրանկեյնշտեյնի հրեշ» է անվանում՝ նկատի ունենալով այն, որ նա իշխանության կբերի պոպուլիստների: Սանչեսը խոստացել է քաղաքական համակարգում բարեփոխումներ մտցնել՝ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ և իշխել՝ ի շահ իսպանացիների մեծամասնության, ինչպես նաև մեծացնել առողջապահության և կրթության համար ծախսերը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00