Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

799
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 13:00
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 398-ա որոշման մեջ: «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ: