Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Դին Լիրենը հիվանդանոցում է․ «Altibox Norway Chess»-ին հետագա մասնակցությունը հարցականի տակ է

3634
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 12:40
Դին Լիրենը հիվանդանոցում է․ «Altibox Norway Chess»-ին հետագա մասնակցությունը հարցականի տակ է

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարի շրջանակներում երեկ հանգստյան օր էր։ Չինաստանը ներկայացնող շախմատիստ Դին Լիրենը երեկ հեծանիվով ՃՏՊ-ի է ենթարկվել և հոսպիտալացվել Ստավանգերի համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ կա վիրահատության անհրաժեշտություն։ Այսօր Դին Լիրենը կվիրահատվի։ Վիրահատությունից հետո պարզ կդառնա՝ կկարողանա շախմատիստը շարունակել պայքարը, թե ոչ։ Այսօր նախատեսված Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա պարտիան տեղափոխվել է հունիսի 4՝ մրցաշարի մյուս հանգստյան օր։ Նշենք, որ Դին Լիրեն - Լևոն Արոնյան պարտիան նախատեսված է հունիսի 6-ին՝ 8-րդ տուրի շրջանակներում։