Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

««Հյուսիս-Հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի մասով պետք է մանրամասն ուսումնասիրենք կոռուպցիոն դեպքերը». Տիգրան Ավինյան

375
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 11:50
««Հյուսիս-Հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի մասով պետք է մանրամասն ուսումնասիրենք կոռուպցիոն դեպքերը». Տիգրան Ավինյան

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի մասով պետք է ՊԵԿ-ի, Ոստիկանության հետ միասին մանրամասն ուսումնասիրենք կոռուպցիոն դեպքերը: Խնդիրը բավականին խորն է։ Մեզ առաջարկվող լուծումներից մեկն առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ համագործակցությունը շարունակելու, բայց ես չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է, որովհետև այդտեղ որոշակի կոռուպցիոն խնդիրներ կան։ Պետք է մանրամասն ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։