Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Չպետք է լինի օֆշոր». վարչապետն անդրադարձավ ԲԷՑ-երի կառավարման մեթոդին (տեսանյութ)

310
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 11:30
«Չպետք է լինի օֆշոր». վարչապետն անդրադարձավ ԲԷՑ-երի կառավարման մեթոդին (տեսանյութ)

«Մենք պետք է բացառենք իշխանության հետ առնչություն ունեցող ընկերությունների և մարդկանց կառավարումը և չպետք է լինի օֆշոր։ Մենք պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Թե ինչպիսին պետք է լինի կառավարումը մասնավոր, թե պետական, դա առանձին քննարկման թեմա է»,- այսօր կառավարության նիստին՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» պետական պահելու որոշմանն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն: Նա նաև նշել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:

«Տաշիր Կապիտալ»-ն էլ իր հերթին էր հայտարարել, որ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից։