Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն

439
Հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ., 16:30
Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։