Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է». չեխական ռադիո

1282
Հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ., 15:01
«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է». չեխական ռադիո

Չեխական «Ռադիոժուռնալ» ռադիոկայանը (Český rozhlas Radiožurnál) հոդված է հրապարակել, որում պատմել է Հայաստանի պատմության, մշակույթի և կրոնի մասին, փոխանցում է Rusarminfo-ն:

«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Ասիայի և Եվրոպայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են ապրում, քրիստոնեական բնապատկերները գեղեցիկ են, մշակույթը հին է, իսկ հայկական եկեղեցիներն իրենց համեստ տեսքով վկայում են այն մասին, որ ոչինչ չի կարող խանգարել մարդու և Աստծու շփմանը»,- ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակ Սյուզի Բադավին մի դրվագ է պատմում Հայաստանի պատմությունից, թե ինչպես արաբների արշավանքի ժամանակ հայոց արքային խորամանկության շնորհիվ հաջողվել է կասեցնել նվաճողների հարձակումը:

«IX դարում Հայաստանի վրա են հարձակվում արաբները: Հայոց արքա Աշոտ Երկաթը կասեցնում է նրանց հարձակումը Սևանում՝ հարյուրավոր նավերի մեջ մեկական զինվոր նստեցնելով: Արաբները, կարծելով, որ հայերը մեծ զորք են հավաքել, փախուստի են դիմում»,- պատմում է Բադավին:

Չեխական ռադիոն պատմում է նաև Սևանի իշխան ձկան մասին, որն անհետացման եզրին էր՝ լճում ջրի մակարդակի նվազեցման պատճառով, և միայն բնապահպանական կազմակերպությունների միջամտությունը թույլ տվեց կայունացնել ջրի մակարդակն ու անհետացումից փրկել հյութեղ ու հազվագյուտ համ ունեցող այդ ձկնատեսակը: