Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարս­տանալու հանցավոր գործու­նեության համար. «Ժամանակ»

355
Հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ., 10:00
Առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարս­տանալու հանցավոր գործու­նեության համար. «Ժամանակ»

«Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտա­նիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրեն­քին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տո­կոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:

Դա, ըստ ԱԱԾ հայտարարու­թյան, արվել է մի քանի հա­րյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրե­րով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունից թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին: Ինչ խոսք, քանի դեռ չկա դատա­րանի որոշում հանցանքի մա­սին, որևէ մեկը չի կարող հա­մարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: