Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Կտեղադրվեն Սերգեյ Մերգելյանի և Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

533
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 21:10
Կտեղադրվեն Սերգեյ Մերգելյանի և Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

Մայիսի 30-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի չորրորդ նիստում քննարկվել և հավանություն են տրվել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքի պատին՝ Հակոբ Հակոբյան փողոց հ. 3 հասցեում տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին: Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Ավագ Պետրոսյան փողոց հ. 2 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:

Ավագանին քննարկել և հաստատել է նաև ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Աբովյան փողոց հ. 13 հասցեում, իսկ ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Արամ Խաչատրյան փողոց հ. 21 հասցեում փակցնելու մասին որոշումների նախագծերը:

Երևանի ավագանու հաջորդ՝ 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստը կգումարվի 2018 թ. հունիսի 26-ին: