Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ի աջակցություն Արամ Սիմոնյանի, դադարեցնում ենք բողոքի ակցիաները». Դավիթ Պետրոսյան

501
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 11:05
«Ի աջակցություն Արամ Սիմոնյանի, դադարեցնում ենք բողոքի ակցիաները». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:
Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին-Տերյանը հայտնել էր, որ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է: