Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Եթե 2-3 հազար ուսանող հրաժարականի պահանջ ներկայացնի, Արամ Սիմոնյանը կմտածի

370
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 15:20
Եթե 2-3 հազար ուսանող հրաժարականի պահանջ ներկայացնի, Արամ Սիմոնյանը կմտածի

«Դուք ոտնահարում եք իմ իրավունքները, սահմանափակում իմ ելումուտը. սա սադրանք է, բացահայտ ճնշում»,- դիմելով ճանապարհը փակած ուսանողներին՝ ասաց ԵՊՀ ռեկտորը:

Արդեն հայտնել էինք, որ քննարկումից հետո ուսանողները թույլ չեն տվել ռեկտորին դուրս գալ դահլիճից:

«Ի տարբերություն Ձեզ, մենք ավելի հումանիստական կվարվենք ու կբացենք ճանապարհը՝ հարգելով Ձեր տարիքը»,- քիչ առաջ ասաց Դավիթ Պետրոսյանը, որից հետո ռեկտորը քայլեց դեպի իր սենյակ: «Բռնության միջոցով ոչ մի զիջման չեմ գնալու: 2-3 հարյուր ուսանող է պահանջ ներկայացրել, եթե մի 2-3 հազար ուսանող դնի հրաժարականի պահանջ, կմտածեմ»,- ասաց ռեկտորը: Նշենք, որ ռեկտորի աշխատասենյակից դուրս ուսանողները նստացույց են անցկացնում: