Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

628
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 19:10
Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգ ու պարի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:

Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ:

Երևանի մետրոն սկսել են կառուցել 1972 թվականին, իսկ գործարկվել է այն 1981-ին և ընդլայնվել մինչև 1996-ը։ Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել էր որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, բայց հետագայում այն վերափոխվեց մետրոյի։ Բացվելով 1981-ի մարտի 7-ին՝ հետագա տարիներին մետրոյի ցանցն ընդլայնվել է դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը՝ Չարբախը, շահագործման է հանձնվել 1996-ին։

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: