Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Դուք իրավիճակին չեք տիրապետում». ուսանողները՝ ԵՊՀ ռեկտորին

419
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 14:50
«Դուք իրավիճակին չեք տիրապետում». ուսանողները՝ ԵՊՀ ռեկտորին

«Պարոն Սիմոնյան, Դուք իրավիճակին չեք տիրապետում»,- ԵՊՀ նիստերի դահլիճում հայտարարեցին ուսանողները: «Ռեկտորը պետք է անկուսակցական լինի: 20 տարի ՀՀԿ-ական եք ու ձեր կուսակցության որոշումների պատճառով է, որ երկրում այսպիսի իրավիճակ է: Դուք պետք է հրաժարական տաք ու աուդիտ անցկացվի բուհում»,- շարունակեցին նրանք: «Դա ձեր կարծքին է»,- արձագանքեց ռեկտորը:

Դիտարկումներ հնչեցին նաև բուհի վարչական ապարատի մասին, որն, ըստ ուսանողների, ուռճացված է. «Չեմ կարծում, թեև, անշուշտ կրճատման միտումներ կան ու անում ենք»,- ասաց Սիմոնյանը:

Քննարկումը շարունակվում է: