Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Իմ հրաժարականը կարող է լինել երկու դեպքում». Արամ Սիմոնյան

510
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 14:00
«Իմ հրաժարականը կարող է լինել երկու դեպքում». Արամ Սիմոնյան

«Ձեր պահանջներն իրավաչափ չեն. ռեկտորի հրաժարականը կարող է լինել, երբ դիմում է տալիս, և երբ հոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում կամ քվեարկում է, որ թողնի պաշտոնը: 2 դեպքն էլ իրավական հողի վրա են: Ամեն ինչ պետք է արվի օրենքով: Հոգաբարձուների խորհուրդն ընտրվել է Կառավարության որոշմամբ, հասցեատերը Կառավարությունն է, ես նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու»,- արձագանքելով իր հրաժարականի մասին պահանջին՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Հոգաբարձուների խորհրդի 25%-ն իրավունք չունի հոգաբարձուների խորհրդի անդամ լինել, հանձինս Սերժ Սարգսյանի ու մյուս նախկին պաշտոնայների»,- պատասխանեց ուսանողներից մեկը: Ռեկտորը շարունակեց.

«Հարցը բարձրացրեք Կառավարության առաջ, նրանք են ցուցակը հաստատում, ես որևէ առնչություն չունեմ»:

Քննարկումը շարունակվում է:

Ուղիղ միացումն՝ «Ազատության»