Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը. ուղիղ միացում

321
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 11:35
ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը. ուղիղ միացում

ԱԺ-ում այսօր մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2017թ. պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017թ. նախատեսված 3.2 % աճի փոխարեն տարեվերջին արձանագրել են 7.5 % իրական աճ, ինչն, ըստ նրա, պայմանավորված էր ՌԴ տնտեսական աճի նախատեսվածից բարձր լինելով, ՌԴ-ից տրանսֆերների աճով եւ դրական այն սպասումներով:

Նախարարի խոսքով՝ զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացել է՝ կիրառվել է 2.2 % զսպող ցուցանիշ:

«Տնտեսական բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Դրանով պայմանավորված՝ որոշակի շեղում է եղել, ավելի շատ պարտք ենք ունեցել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումներին: Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար: Կարճաժամկետ հատվածում սա նորմալ է»,- ասաց նախարարը

Տեսանյութը՝ «Ազատության»