Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սարդարապատի հերոսների հիշատակը պղծելու առավել հարմար ձև չէր էլ կարելի մտածել». Թորոս Ալեքսանյան

793
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 19:20
«Սարդարապատի հերոսների հիշատակը պղծելու առավել հարմար ձև չէր էլ կարելի մտածել». Թորոս Ալեքսանյան

Սարդարապատի հերոսների հիշատակը պղծելու առավել հարմար ձև չէր էլ կարելի մտածել, քան սովետական շրջանի ռազմական երգերի ու պարեր կատարումը հերոսամարտին նվիրված շքերթի շրջանակներում, և դրանով իսկ Սովետական Միության գովքը հերթական անգամ անելու համար, այն Սովետական Միության (այն ժամ դեռ բոլշևիկյան Ռուսաստան), որը, թուրքերի հետ դաշնակցելով, Սարդարապատի հերոսամարտի արդյունքում ստեղծված մեր հանրապետության անկախությունն արյան մեջ խեղդեց, ու այդ հանրապետության տարածքների մեծ մասը նվիրելով թուրքերին ու ադրբեջանցիներին՝ մնացած մասն էլ օկուպացրեց, ու ելնելով այսօրվա խայտառակ «շքերթի» տրամաբանությունից, առ այսօր օկուպացիայի մեջ է պահում: Մնում է պարոն Փաշինյանն այդ օկուպացիան դե յուրե հաստատելու ՔԱՅԼ ԱՆԻ, ու դիմի պարոն Պուտինին, ՀՀ-ն ինչ որ «ինքնավարության» կարգավիճակով ՌԴ-ի կազմում ներառելու համար...