Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՀՀ նախագահը հանեց կոշիկները». «Երևան ջան» ֆիլմի դրվագը, որի մասին երեկ Միքայել Պողոսյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ

946
Շաբաթ, 26 մայիսի, 2018 թ., 19:35
«ՀՀ նախագահը հանեց կոշիկները». «Երևան ջան» ֆիլմի դրվագը, որի մասին երեկ Միքայել Պողոսյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը երեկ հանդիպել է մշակութային գործիչների հետ: Ուշագրավ էր հատկապես դերասան, սցենարիտ, ռեժիսոր Միքայել Պողոսյանի ելույթը. «Հիմա սա երազ ա՞, թե՞ իրականություն: Ես այս հարցը տվեցի իմ երևակայական նախագահին՝ իմ «Երևան ջան» ֆիլմում, որը նկարահանել եմ 2002-ին, նա պատասխանեց «կապրենք, կտեսնենք»: Հետո շուռ եկավ, տեսավ՝ ժողովուրդը բոբիկ ա, ինքը կռացավ ու սկսեց իր կոշիկները հանել»,- դիմելով ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Միքայել Պողոսյանը և շարունակեց. «Համոզված եմ՝ բոլորին կոշիկ եք հագցնելու»:

Ստորև «Երևան ջան» ֆիլմի՝ Միքայել Պողոսյանի ներկայացրած դրվագն է, որտեղ ՀՀ նախագահը հանում է կոշիկները:

Հատված «Երևան ջան» ֆիլմից