Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ինչպես է Հյուսիսային Կորեան ոչնչացնում իր միակ միջուկային զինափորձարանը (տեսանյութ)

4649
Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 16:00
Ինչպես է Հյուսիսային Կորեան ոչնչացնում իր միակ միջուկային զինափորձարանը (տեսանյութ)

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցուցադրել են Պունգերի միակ միջուկային զինափորձարանի ոչնչացման տեսագրությունը, փոխանցում է BBC-ն:

2 պայթյուն է տեղի ունեցել երեկ առավոտյան և ևս 4-ը՝ երեկոյան:

Լրագրողները հետևել են պայթյուններին այդ տարածքից 500 մետր հեռավորության վրա լեռան վրայից:

Պունգերին համարվում էր աշխարհում միակ գործող միջուկային զինափորձարանը: Գիտնականները կարծում են, որ այն մասնակիորեն փլուզվել էր 2017թ. սեպտեմբերին վերջին փորձարկումից հետո:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը չեղարկել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հունիսին Սինգապուրում նախատեսված հանդիպումը: