Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ստամբուլը կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

342
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 19:20
Ստամբուլը կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Այսօր Կիևում կայացել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում ընտրվել են 2019/20 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչների անցկացման վայրերը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Ստամբուլը։ Հանդիպումը կկայանա Աթաթուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում: Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա լեհական Գդանսկ քաղաքի «PGE Arena» մարզադաշտում, իսկ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը կկայանա պորտուգալական Լիսաբոնի «Դրագաու» մարզադաշտում։