Հայ մարզիկները 11 մեդալով են վերադառնում ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունից
408
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 16:25
Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 1 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե: Ուշուի ՀՀ հավաքականի անդամ Տանյա Հովհաննիսյանը թայձիցուան 32 համալիր մրցաձևում նվաճել է ոսկե, իսկ թայձիցուան 32 համալիր նեղ թրով վարժությունում՝ արծաթե մեդալ: Հավաքականի մյուս անդամներ՝ 48 կգ քաշային Արսեն Բաղրամյանը, 52 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 56 կգ քաշային Գուրգեն Ծատուրյանը, 60 կգ քաշային Վաչագան Սողոյանը, 65 կգ քաշային Վարդան Աբրահամյանը և 52 կգ քաշային Սարգիս Սարգսյանը սանդա մրցաձևում դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ, իսկ 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 60 կգ քաշային Տարոն Այվազյանը և 85 կգ քաշային Դավիդ Կասումյանը արժանացել են բրոնզե մեդալների: |
«ՊԱԶ»-ը բախվել է Նորաշեն-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսին
74216.03.2024, 19:24Կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել
178911.03.2024, 23:06Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
177811.03.2024, 21:18Շիրակը հաղթեց Կիլիկիային և դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ
174910.03.2024, 19:24Հայազգի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Ռուսաստանի Մ17 առաջնությունում (տեսանյութ)
124410.03.2024, 18:54ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել է զինծառայութունից, բայց ֆուտբոլային կյանքում չկա. «Ժողովուրդ»
16702.03.2024, 09:54