Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

Երևանի կենդանաբանական այգին տարեշրջանը կբացի առյուծների, գայլերի ու արջերի նոր ազատավանդակներով

197
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 20:15
Երևանի կենդանաբանական այգին տարեշրջանը կբացի առյուծների, գայլերի ու արջերի նոր ազատավանդակներով

Երևանի կենդանաբանական այգու ամառային տարեշրջանի բացումը կկայանա մայիսի 26-ին: «Ժամը 12:00-ին հրավիրում ենք Երևանի կենդանաբանական այգի՝ մասնակցելու ամառային տարեշրջանի և առյուծների, գայլերի ու արջերի նոր ազատավանդակների պաշտոնական բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին, որոնց մեծ մասը լինելու են Այգու հանրային տարածքում»,- նշված է հաղորդագրության տեքստում: