Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիներն ասում են՝ վերադարձրեք մեր գումարները». Վալերի Օսիպյան

460
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 14:40
«ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիներն ասում են՝ վերադարձրեք մեր գումարները». Վալերի Օսիպյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ տուգանքների համաներման մասին որոշումից հետո սոցկայքերում եղել են նաև դժգոհություններ. «Բարեխիղճ քաղաքացիներն, ովքեր վճարել են ՃՈ տուգանքներն, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները: Հիմա պետք է փորձենք բացատրել եղելությունը և կայացված որոշման հետևանքները»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Պետք է քննարկել տեսակետներն ու կայացնել հավասարակշռված որոշում: Այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատերն էլ չեն վճարել, մեծ հավանականությամբ՝ չեն ունեցել գումար: Քաղաքացին իրեն չպետք է զգա որպես տուգանվելու օբյեկտ, որին պետությունն ուզում է բռնի, տուգանի»,- պատասխանեց վարչապետը: