Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Էս երկիրն ստեղծել ենք, որ մեր ընկերները ճաղերի հետևում ապրե՞ն». ազատամարտիկներ

455
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 15:05
«Էս երկիրն ստեղծել ենք, որ մեր ընկերները ճաղերի հետևում ապրե՞ն». ազատամարտիկներ

Արդեն հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Վճռաբեկ դատարանի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալմներին. «Մենք էս երկիրն ստեղծել ենք, ոչ թե՝ ժառանգել ու պետք է վայելենք մեր ընկերների հետ, բայց այսօր նրան ռեշոտկեքի տակ են ապրում, տանջվում: Սպասում ենք համապատասխան մարմիններին, որ օր նշանակեն արդար դատավարության: Պիտի հասնենք արդարության, որ մեր հերոսները ճաղերի հետևում չապրեն»,- ասում էին հավաքվածները: «Ինչքա՞ն կարելի է նվիրյալներին ճնշել: Եթե էսօր եթե պատերազմ լինի, բոլորը սահմանին են լինելու: Այ տենց տղերքին էսօր փակի տակ են պահում»: