Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

643
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 12:45
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետն արձանագրություն է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանն Ալեն Սիմոնյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանն Ալեն Սիմոնյանին