Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը տեղափոխվել է Իսրայել. ԶԼՄ-ներ

1591
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 12:35
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը տեղափոխվել է Իսրայել. ԶԼՄ-ներ

Իսրայելական խոշոր «Israel Hayom» պարբերականը պնդում է, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը տեղափոխվել է Իսրայել, որպեսզի «ավարտին հասցնի ներգաղթի գործընթացը», փոխանցում է РИА Новости-ն:

«Ռոման Աբրամովիչը՝ ծնունդով Ռուսաստանից հրեա միլիարդատերը, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը, կժամանի Իսրայել, և, հավանաբար, ավարտին կհասցնի ներգաղթի գործընթացը»,- ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականը նաև հայտնում է, որ Աբրամովիչը տուն է կառուցում Թել Ավիվում, Նեվե Ցեդեկ շրջանում:

Ավելի վաղ Լոնդոնը պայման էր առաջադրել միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ կապված բրիտանական վիզայի ստացման հետ: