Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը 13 մեդալով է վերադարձել աշխարհի առաջնությունից

327
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 13:05
Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը 13 մեդալով է վերադարձել աշխարհի առաջնությունից

Փաուերլիֆթինգի՝ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը հաջող է հանդես եկել Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցած պաուերլիֆթինգի պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոններ են դարձել Վարազդատ Հակոբյանը (67,5 կգ քաշային կարգ), Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային կարգ), Հրաչ Գուլոյանը (100 կգ քաշային կարգ), Նվեր Ղարիբյանը (110 կգ քաշային կարգ): Գոռ Խաչատրյանը (75 կգ քաշային կարգ) դարձել է առաջնության արծաթե, իսկ Արթուր Առաքելյանը (90 կգ քաշային կարգ)՝ բրոնզե մեդալակիր:

Երիտասարդների առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել Անդրանիկ Մինասյանը (75 կգ քաշային կարգ) և Դավիթ Ավետիքյանը (90 կգ քաշային կարգ), իսկ Ռոբերտ Օրդինյանը (110 կգ քաշային կարգ) արժանացել է արծաթե մեդալի:

Պատանիների հավաքականի անդամներ Ժասմին Հայրապետյանը (56 կգ քաշային կարգ), Դավիթ Պապյանը (44 կգ քաշային կարգ) և Էրիկ Խաչատրյանը (60 կգ քաշային կարգ) դարձել են ոսկե, իսկ Կարեն Առաքելյանը (82,5 կգ քաշային կարգ) արծաթե մեդալակիրներ:

Պաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 24 մարզիկներով՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: