Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ

307
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 11:50
Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ

ԿԸՀ-ից MAMUL.am-ի թղթակցին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկել արձանագրություն՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Դիմումը 7 օրում հետ չվերցնելու դեպքում, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն: Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը երեկ ասել էր. «Կա տեղեկություն, որ քաղաքապետարանը պատրաստվում է անկախ նրանից, թե ես մանդատս վայր կդնեի, թե չէի դնի, դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և զրկի ինձ ավագանու անդամի մանդատից, ես ընդդիմացել եմ այդ որոշմանը։ Քաղաքական իրողությունն ինձ կթելադրի, թե հետագա քայլը որը կլինի, ինչպես նաև իմ գործընկերների հորդորը և քննարկումը»: