Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ռուսալ»-ը հայտարարել է ընկերության ղեկավարության հրաժարականի մասին

1738
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 11:35
«Ռուսալ»-ը հայտարարել է ընկերության ղեկավարության հրաժարականի մասին

Աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերությունը հայտարարել է թոփ մենեջմենթի, ինչպես նաև գործադիր տնօրենի պաշտոնից Ալեքսանդրա Բուրիկոյի հրաժարականի մասին, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ընկերության կայքում տեղակայված հայտարարությանը:

Գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 52-ամյա Եվգենի Նիկիտինը:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը լքում են Վլադիսլավ Սոլովյովը, Զիգֆրիդ Վոլֆը, Մաքսիմ Սոկովը, Դմիտրի Աֆանասևը, Գուլժան Մոլդաժանովան, Օլգա Մաշկովսկայան և Եկատերինա Նիկիտինան:

Հիշեցնենք, որ ապրիլին ամերիկյան պատժամիջոցային ցուցակում էր հայտնվել ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ընկերությունն ամերիկյան պատժամիջոցների պատճառով կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել: