Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Վարդան Մինասյանը մեծ սպասելիքներ ունի մեզնից». Հենրիխ Մխիթարյան

330
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 21:35
«Վարդան Մինասյանը մեծ սպասելիքներ ունի մեզնից». Հենրիխ Մխիթարյան

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց առաջիկա ընկերական հանդիպումների, Վարդան Մինասյանի, Յուրա Մովսիսյանի և նոր թիմակիցների մասին։

Մարզավիճակի մասին

«Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին հանդիպումն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, բայց ինձ վրա աշխատել եմ»:

Առաջիկա մրցակիցների մասին

«Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ մի քանի տարի առաջ խաղացել ենք այդ մրցակիցների դեմ, բայց երևի շատ մեծ փոփոխություններ են ունեցել, մենք էլ փոփոխությունների դիմել: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին»:

Վարդան Մինասյանի մասին

«Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք պատվով խաղալ և այս հնարավորությունն օգտագործել: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել»։

Հավաքականի նորեկների մասին

«Մի քանի բառ խոսացել ենք, շատ ժամանակ չի եղել նրանց հետ շփվելու, կարողություններին և հնարավորություններին ծանոթանալու: Տեսանյութեր եմ դիտել, բայց շփվելու, համագործակցելու ժամանակ տպավորությունը լրիվ այլ է»։

Յուրա Մովսիսյանի մասին

«Հույս ունեմ՝ մեր համագործակցությունը, իհարկե՝ կստացվի: Եթե մարզիչը հրավիրել է նրան, նշանակում է՝ արժանի է դրան: Կփորձենք ամեն ինչ անել՝ լավ համագործակցելու համար։ Ցավոք չկա այս հավաքին, բայց, կարծում եմ, որ հետագայում կմիանա թիմին»: