ԱՄՆ-ում փակվել է Ադրբեջանի շահերի լոբբինգ իրականացնող ընկերությունը
327
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 17:45
Podesta Group լոբբինգային ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը՝ կապված ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Մյուլերն այդ ընկերությունից պահանջել է ներկայացնել արտասահմանյան պետությունների հետ աշխատանքի փաստաթղթերը, բացի այդ, հարցաքննվել են ընկերության աշխատակիցները: Podesta Group-ը ներկայացրել է այդ փաստաթղթերն ու հայտարարել Իրաքից, Մոլդովայից, Ադրբեջանից և Սաուդյան Արաբիայից հաճախորդների հետ աշխատանքի դադարեցման մասին: Ընդ որում, հաղորդվում է, որ ընկերությունն ԱՄՆ-ում զբաղվում էր Ադրբեջանի շահերի ակտիվ լոբբինգով: Հայտնի է դարձել նաև, որ ընկերությունը դրա դիմաց մեծ գումարներ է ստացել: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00